ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դժվա՞ր է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ՝ հանաք մասխարա չէ. Ջանիբեկյան

Դժվա՞ր է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ՝ հանաք մասխարա չէ. Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել քաղաքական վերլուծությամբ՝ ներկայացնելով իր Որպես եզրափակիչ խոսք վերտառությամբ գրառումը:

Դերասանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց մոտեցմանը ,ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանության կառավարման ինչ ոչ քայլերի հետ :

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց , ովքեր ինչ ինչ պատճառներով կանգնած են նախկին իշխանության կողքին :

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց ում երկրի բարգավաճման պատկերացումները չեն համընկնում ներկայիս կառավարության պատկերացումների հետ:

Ես բացարձակապես չեմ ձգտում իմ կարծիքը և պատկերացումները փաթատել մեկի վզին:

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց ովքեր ինձ հետ համաձայն չեն :

Ես բացարձակապես չեմ հայհոյում այդ մարդկանց:

Ավելին ,ասեմ ես ունեմ էդպիսի պատկերացումների տեր , ընկերներ: Եվ ես առողջ և հարգանքով եմ մոտենում ցանկացած ԱՅԼ ԿԱՐԾԻՔի , եթե դա Հայ ազգի կյանքի համար կործանարար չէ: Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում ,որ կլինեն մարդիկ ովքեր իսկապես կարծում են ,որ իրենց պատկերացումները ավելի ճիշտ են ,քան ինչ հիմա տեղի է ունենում:

ԵՍ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԵՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈւԹՅԱՆԸ Եվ ՈւԶՈւՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼ Ի ՀԱԿԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ ԿԱՄ Ի ՎՆԱՍ ԺՈՂՈՎՐԴԻ:

ԷՍՏԵՂ ՀԱՐՑԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՄԵՋ Չէ, ԷՍՏԵՂ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՈւՐԴՆ է , ԵԿՈՂ ՍԵՐՈւՆԴՆ Է Ու ԵՐԿԻՐՆ Է:

Եվ չեմ կարողանում հասկանալ ,իսկապես դժվար է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ ,դա հանաք մասխարա չե:)

Այսքանը ....»:

 

  • Կիսվել: