շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձևափոխված ատրճանակով կրակել էր ոտքին ու թաքցրել եղելությունը (տեսանյութ)

Ձևափոխված ատրճանակով կրակել էր ոտքին ու թաքցրել եղելությունը (տեսանյութ)

Օգոստոսի 28-ին Երեւանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը հայտնել էր, որ Հրազդանում շինարարական աշխատանք կատարելիս մեխ կրակող սարքով անզգուշությամբ կրակել է ոտքին։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը իր անունով հաշվառված եւ իր կողմից ձեւափոխված գազային ատրճանակից անզգուշությամբ էր կրակել ոտքին:

Նա տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել ատրճանակը։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: