հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ձեր պահանջն արդար է. իմքայլական պատգամավորը՝ Ամուլսարի համար պայքարողների մասին

Ձեր պահանջն արդար է. իմքայլական պատգամավորը՝ Ամուլսարի համար պայքարողների մասին

Իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ պայքարողների պահանջն արդար է:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Մեկ տարի անց կրկին նույն հարցի շուրջ է պայքարը ...
Այն դեպքում , որ այսօր արտակարգ դրություն է և որևէ հավաքներ կամ ակցիաներ չպիտի թույլատրվի , այնուամենայնիվ այսօր Վայոց Ձորի մարզում իրավիճակը լարված է , որն անթույլատրելի է :

Ամենահեշտ մոտեցմամբ կարելի է մեղադրել խաղաղ բնակչին , ով իր համար իր տանը նստած էր և պարզապես անդորրը խաթարվեց՝ հերթական անգամ սպառնալով բնությանն ու մարդկությանը:

Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը , ինչու՞ համաճարակային իրավիճակը անտեսվեց «Լիդիան Արմենիա » ընկերության կողմից, Ինչու՞ է կատարվում գործողություններ , որոնք անտեսում են նախնական պայմանավորվածությունները : Ինչու ՞ , Ինչու՞ և այդպես մի շարք ինչունե՞ր :

Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին՝ անկախ հետաքրքրություններից , դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ : Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է , որը պետք է ունենա իր գնահատականը իրավապահ մարմինների կողմից : Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին , սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ :

Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է , ուստի մի՛ զարմացեք , որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը :

Հարգելի ոստիկաններ , կոչ եմ անում առավելագույն պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին :

Հարգելիներս , ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան , ցավում եմ , որ ես այդտեղ չեմ , խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին , քանի որ ձեր պահանջն արդար է :

Հարգելի լրագրողներ , ներողություն եմ խնդրում , որ այս օրերին չեմ կարողանում ձեր հետ հաղորդակցվել և խնդրում եմ չդիտարկել որպես անտեսում , այլ հարգելի պատճառ : Կհանդիպենք :
Հարգանքով՝ Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan՛՛:

Հիշեցնենք, որ երեկ Ամուլսարում բողոքի ակցիայի երկրորդ օրն էր, մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, եղան անգամ բերման ենթարկվածներ, ուշ երեկոյան պայքարի մասնակիցները նստացույցն ավարտեցին՝ խոստանալով այն շարունակել հաջորդ օրը:

 
 
 
 

  • Կիսվել: