երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դուք վերակրթում և կազմակերպում եք աշխատանքի տեղավորումը, մենք հոգում ենք ծախսերը. Մրցույթ՝ ՀԿ-ների համար

Դուք վերակրթում և կազմակերպում եք աշխատանքի տեղավորումը, մենք հոգում ենք ծախսերը. Մրցույթ՝ ՀԿ-ների համար

Դուք վերակրթում և կազմակերպում եք աշխատանքի տեղավորումը, մենք հոգում ենք ծախսերը. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորի համագործակցությամբ մեկնարկում է «Ըստ արդյունքի վճարման ակտիվ զբաղվածության» ծրագիրը: Հաջողության դեպքում ծրագիրը կդառնա Կառավարության հիմնական մեխանիզմներից մեկը մրցունակ աշխատուժ ստեղծելու համար:

Ու՞մ ենք փնտրում։ Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և մասնավոր ընկերությունների, որոնք ցանկանում են վերակրթել և աշխատանքի տեղավորել (Ձեր ընկերություններում կամ որևէ այլ ընկերությունում)՝

  • 18-29 տարեկան երիտասարդներ (չաշխատող, չսովորող)՝ ովքեր չեն եղել գրանցված աշխատող վերջին 6 ամիսների ընթացքում և/կամ
  • 30-40 տարեկան չաշխատող կանայք՝ ովքեր չեն եղել գրանցված աշխատող վերջին 6 ամիսների ընթացքում և/կամ
  • Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող շահառուներ։

ՄԱԶԾ ImpactAIM-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ մշակում է Զբաղվածության ռազմավարությունը՝ ստեղծելու մրցունակ աշխատուժ:

Ավելին իմանալու և ձեր առաջարկը ներկայացնելու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/exER2 ***

Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» և ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԱԶԾ-կառավարություն գործընկերության ծրագրի ընդլայնում (Հարթակ #5)» ծրագրերի շրջանակում։

  • Կիսվել: