շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դուք տրամաբանություն ունե՞ք․ Սոլովյովն ադրբեջանից լրագրողին

Դուք տրամաբանություն ունե՞ք․ Սոլովյովն ադրբեջանից լրագրողին

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը հեգնել է ադրբեջանցի լրագրողին, ով հավատում է, թե իրենց է պատկանում 2800 տարով Ադրբեջանից մեծ Արցախը։

«Հիմա Ադրբեջանցի լրագրողը լուրջ դեմքի արտահայտությամբ ինձ գրում է, թե Ղարաբաղը պատմականորեն իրենց է պատկանում։ Կրկնում եմ` ադրբեջանցի լրագրողը լրջությամբ հավատում է, որ իրենց է պատկանում 2800 տարով Ադրբեջանից մեծ Արցախը։ Դիմում եմ այս լրագրողին և նման բաներ խոսող ադրբեջանցիներին` դուք տրամաբանություն ունե՞ք, լավ դուք լուրջ մտածու՞մ եք այդ հիմարություններին ինչ-որ մեկը հավատում է։ Ինչպե՞ս կարող է 2800 տարեկան Արցախը լինի 20-րդ դարում կազմավորված Ադրբեջանի մասը։ Լավ դուք պատկերացնու՞մ եք հիմարության աստիճանը։ Պատկերացնու՞մ եք, որ ձեր կեղծ հիմարությունները դարձել են հիմա արյունահեղության պատճառ։ Արցախը հայկական է և միշտ է եղել հայերի հողը»,- հայտարարել է Սոլովյովը։

  • Կիսվել: