հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դուք հերոս չեք, եթե այդքան խիզախ եք, զինվորական համազգեստով գնացեք սահման. Անի Սամսոնյան

Դուք հերոս չեք, եթե այդքան խիզախ եք, զինվորական համազգեստով գնացեք սահման. Անի Սամսոնյան

Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով երեկ Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

«Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են...

Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:

Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:

Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:

Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի», - գրել է նա:

  • Կիսվել: