ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դումանյանն ու Փայլանն անդրադարձել են Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին

Դումանյանն ու Փայլանն անդրադարձել են Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։

Գարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:

 

 

 

  • Կիսվել: