շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը փակ է.  գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը

Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը փակ է. գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
 
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
 
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):
 
Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը (կամրջի վերանորոգման պատճառով) փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը։
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: