ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման հայտարարությունը

Դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման հայտարարությունը

Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին ասվում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

«Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի տարածքում խաղաղ ցույց իրականացնող շարժման անդմաներին:

Մենք արձանագրում ենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ, ինչի առնչությամբ մեր մտահոգություն ենք հայտնում և իշխանություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ շարժման մասնակիցներին ազատ արձակելու և ոտնահարված իրավունքներն անհապաղ վերականգնելու համար»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: