չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Դրոշի այրումը համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց. Ջեյ Փի փաստաբանական գրասենյակ

Դրոշի այրումը համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց. Ջեյ Փի փաստաբանական գրասենյակ

Ջեյ Փի փաստաբանական գրասենյակը ներկայացրել է որեւէ երկրի դրոշ այրելու գործողության իրավական մեկնաբանությունը: 

«1970-80-ականներին ԱՄՆ-ում տեղի էին ունենում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ ընդդեմ պատերազմի, որոնց ընթացքում մարդիկ արտահայտում էին իրենց դժգոհությունը նաև դրոշ այրելով, այդ թվում նույնիսկ՝ ԱՄՆ-ի դրոշը։

Դրան հաջորդեցին բազմաթիվ նահանգներում դրոշի այրման վերաբերյալ խիստ օրենսդրական կարգավորումներ՝ ընդհուպ մինչև պատասխանատվություն սահմանող։ Թեքսաս նահանգում նման դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի արդյունքում Գերագույն դատարանը համապատասխան բողոքը (Texas v. Johnson) ընդունում է քննության:

1989 թվականին, ԱՄՆ Գերագույն դատարանը ընդունում է նախադեպային որոշում ըստ որի դրոշի այրման արգելումը խախտում է քաղաքացիների ազատ արտահայտվելու և դրանից բխող սահմանադրական իրավունքները, և դրոշի այրումը որքան էլ ինտենսիվ է սակայն համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: