Դռան փականից կախված 10-ամյա երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա․ Գևորգ Դերձյան
Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա: Այս մասին հայտնում է հայտնել է «Սուրբ Աստվածամար» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված:
Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան:
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:»,- ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։