շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դրամարկղից բացահայտ հափշտակել է 100 հազար դրամ ու փախել. Ժամեր անց նրան գտել են

Դրամարկղից բացահայտ հափշտակել է 100 հազար դրամ ու փախել. Ժամեր անց նրան գտել են

Փետրվարի 7-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փողոցում գործող կոշիկի խանութի դրամարկղից գումար են գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 10.40-ին անհայտ անձը կոշիկի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ եւ դիմել փախուստի:

Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ առերեւույթ հանցանք կատարած անձը հանդիսանում է Մազմանյան փողոցի բնակիչ 27-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20-ին, ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նա ոստիկաններին է ներկայացրել նաեւ հափշտակված 100.000 դրամից 77.780 դրամը:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: