հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դրամապանակ հափշտակողին բերման ենթարկեցին

Դրամապանակ հափշտակողին բերման ենթարկեցին

Հոկտեմբերի 31-ին մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողանացել։ Դրամապանակում եղել էր փող, նույնականացման և բանկային քարտեր, տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:


Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 43-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 17.40-ին, Աբովյան փողոցում հայտնաբերվել է, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին և տվել է խոստովանական բացատրություն։ Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել նաև գողոնը։

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: