կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դրախտիկ գյուղում բախվել են «Toyota»-ն և «ZIL» -ը․ կա տուժած

Դրախտիկ գյուղում բախվել են «Toyota»-ն և «ZIL» -ը․ կա տուժած

Օգոստոսի 21-ին, ժամը 23։42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դրախտիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․-Մ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Զ․-Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքե­նային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: