երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի

Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի

Առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին առողջապահության նախարարությունից։ Հաստատելով տեղեկությունը՝ նշեցին, որ կորոնավիրուսի դեպքերի պատճառով մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ից արձակուրդում են առաջին, իսկ այսօրվանից նաև՝ երկրորդից բարձր դասարանցիները: Ուսումնական պլանի համաձայն՝ աշնանային արձակուրդն ավարտվում է հոկտեմբերի 31-ին:

 

  • Կիսվել: