երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Ավանեսյան

Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Ավանեսյան

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակների ակտիվացմանը, տեղեկացրեց, որ ԿԳՄՍ գործընկերների հետ արդեն նախապատրաստվում են դպրոցների վերաբացմանը։

«Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում։ Մենք կհետևենք դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողությունները կիրականացնենք»,-Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Ավանեսյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ տոնական օրերին ՍՇՎ-ներով ու գրիպով հիվանդացության էլ ավելի աճ չի գրանցվել։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա»,- նշեց առողջապահության նախարարը։

 

  • Կիսվել: