շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհին բնակելի տուն է այրվել

Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհին բնակելի տուն է այրվել

Փետրվարի 5-ին, ժամը 11:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհին այրվում է բնակելի տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրաբակ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:55-ին: Այրվել են տան մոտ 90 քմ հատվածը՝ գույքով և տանիքը՝ 110 քմ:

  • Կիսվել: