ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Դոլմաման» այրվում է (տեսանյութ)

«Դոլմաման» այրվում է (տեսանյութ)

Այս պահին «Դոլմամա» ռեստորանում խոշոր հրդեհ է: PrimeNews.am-ին հայտնի դարձավ, որ այրվում է ռեստորանի տանիքը: Աբովյան փողոց, որտեղ գտնվում է ռեստորանը, հրշեջ ծառայության մի քանի հաշավարկ է ժամանել:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ` ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

  • Կիսվել: