երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը. Մկրտչյան (տեսանյութ)

Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը. Մկրտչյան (տեսանյութ)

ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորքայք է տեղափոխվում Ալավերդու Սանահին կայարանի` գետի հակառակ ափում մնացած հատված (կամուրջը փլուզված է)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակվցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛Ալավերդու բժշկական կենտրոնը մշտական կապի մեջ է հղի կնոջ հետ, իրականացվում է առողջական վիճակի պատճաշ վերահսկողություն։

Աշխատանք է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

Հենասյուները ջրի տակ են։ Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: