երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դիմել են Սուրեն Պապիկյանին, որ եկեղեցին բանակից հանեն․ «Հրապարակ»

Դիմել են Սուրեն Պապիկյանին, որ եկեղեցին բանակից հանեն․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, պատճենը` Անդրեա Վիկտորինին եւ մի շարք լրատվամիջոցների վերջերս անանուն նամակ է ուղարկվել․

«Հարգարժա՛ն պարոն նախարար, պահանջում ենք՝ կա՛մ անմիջապես լուծարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորության «գրասենյակը» ՀՀ ՊՆ-ից, քանի որ այն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության սկզբունքներին, կա՛մ վերակազմակերպել այդ «գրասենյակի» գործունեությունը՝ ժողովրդավարության սկզբունքների համաձայն, եւ կա՛մ էլ հայտարարել, որ ՀՀ-ն կրոնապետություն է»։ Նամակում հեղինակը մասնավորապես նշում է, որ բանակում ծառայող հոգեւորականները՝ գնդերեցները, «ծառայում են զինվորների հետ միասին, նրանց հետ սահման բարձրանում, մասնակցում ռազմական արշավներին, ուսումնամարզական հավաքներին, զինվորների հետ, յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում իրենց խոսքով եւ աղոթքով ճանապարհում, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ՝ հակառակ զինվորի, սպայի ու առհասարակ զինվորականի կրոնական դիրքորոշումից։ Զինվորը պարտադրված է կատարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի կամ սպասավորի հանձնարարականները»։

Երկարաշունչ նամակում դժգոհություններ էլ են հայտնում, օրինակ, որ ոչ բոլոր զինծառայողներն են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, եւ չի կարելի միայն այդ եկեղեցու ներկայացուցիչներին թույլ տալ բանակում ծառայություն իրականացնել:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: