ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դիմակները և ձեռնոցները չնետե՛լ ճանապարհներին. ՏԿԵՆ

Դիմակները և ձեռնոցները չնետե՛լ ճանապարհներին. ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը զգուշացնում է.
 
«Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները, արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը:
 
Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:
 
Ճանապարհային դեպարտամենտը նաև տեղեկացնում է, որ կապալառու
կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:
 
Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաեւ շրջակա
միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք»։
 

  • Կիսվել: