Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։