ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դիլիջանի ոլորաններում մարմար քարով բարձված «ԶԻԼ»-ը արգելափակվել է ջրահեռացման ջրատարի մեջ

Դիլիջանի ոլորաններում մարմար քարով բարձված «ԶԻԼ»-ը արգելափակվել է ջրահեռացման ջրատարի մեջ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհին` Դիլիջանի ոլորաններում, «ԶԻԼ» մակնիշի՝ մարմար քարով բարձված բեռնատար ավտոմեքենան, կայանված վիճակում, հողաշերտի նստվածքի հետևանքով, արգելափակվել է ջրահեռացման ջրատարի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդ 36-ամյա Նվեր Գրիգորյանը, բարեբախտաբար, չի տուժել։

  • Կիսվել: