հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր կողասահել դեպի ձորակը

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր կողասահել դեպի ձորակը

Մարտի 31-ին, ժամը 20։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր կողասահել դեպի ձորակը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված:

 

  • Կիսվել: