հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Դիլիջանի համայնքապետարանը խնդրում է պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել

Դիլիջանի համայնքապետարանը խնդրում է պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։

«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։

Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։ 

Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։

  • Կիսվել: