ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի

«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի

Ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։

ՇՄՆ-ից հայտնում են, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։

«Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված բոլոր կոորդինատներով, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն։

Շնորհակալություն ենք հայտնում ահազանգի համար և հորդորում՝ նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը, զերծ մնալ հնարավոր պատճառների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից»,- նշում են նախարարությունից։

  • Կիսվել: