չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի մոտից բերման է ենթարկվել «Օշականցի Գեւորիկը». նա փորձել է խաչ տեղադրել

«Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի մոտից բերման է ենթարկվել «Օշականցի Գեւորիկը». նա փորձել է խաչ տեղադրել

Երեկ՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Բյուրական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մանուկ Մանուկյանից, ով հայտնել է, որ Օշական գյուղի «Կոնդ» կոչվող հուշարձանի մոտ դեպք է տեղի ունենում և անհրաժեշտ է ոստիկանների ներկայությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ Օշական գյուղի վարչական տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի տարածքում Օշական գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մելիքյանը կազմակերպել է խաչի տեղադրում, որի համար քանդման աշխատանքներ էին կատարվել՝ վնասելով հուշարձանի ընդհանուր տեսքը։ Ժամեր անց Աշտարակի ոստիկանները նշված հուշարձանի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Գ. Մելիքյանին, Օշական գյղուղի բնակիչ՝ 52-ամյա Արթուր Հարությունյանին և Դաշտաքար գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Բարսեղյանին։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Գ. Մելիքյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է, իսկ ոստիկանություն ահազանգած Մ. Մանուկյանը Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետն է։

 

  • Կիսվել: