Դեկտեմբերի 27-ին ՀՀ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 237 պատահար
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Պարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը ճանապարհներին։
Միայն մեկ օրում՝ դեկտեմբերի 27-ին, պարեկները հանրապետությունում ստուգել են 1240 տրանսպորտային միջոցների անվադողեր, 129-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։
Դեկտեմբերի 27-ին, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 237 պատահար, որոնց հետևանքով զոհեր չկան։
Նշված պատահարների մասնակից 471 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 5-ի անվադողերն են եղել ամառային, իսկ 1-ինը՝ համասեզոնային։
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է։


