շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ կունենան

Դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ կունենան

Այսօր շարունակվում է ժամկետային զինծառայողների ծնողների ակցիան, ովքեր պահանջում են, որ պատերազմին մասնակցած իրենց որդիները կա՛մ շուտ վերադառնան տուն, կա՛մ արձակուրդ ստանան:

ՄԻՊ-ի մոտ փոքր խումբ է գնացել, կգան ու կարծում եմ՝ այստեղից կշարժվենք դեպի ՊՆ, որովհետև որոշակի հարցեր կան ճշգրտելու: Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը:

Ակցիաների դրական  ազդեցության մասին ծնողը նշեց, որ դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ են ունենալու, բոլորն էլ կարողանալու են արձակուրդ ստանալ:

«Քննարկվում է նաև պատերազմած երեխաներին փոխարինելու հարցը, որպեսզի այդ երեխաները ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, իսկ ամենակարևոր հարցը Բերձորի անվտանգության հարցն է»:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ արձակուրդ ստանալը պարտադիր է, որպեսզի երեխաները կյանք վերադառնան, բայց ոչ ոք չի մտածում նրանց առողջության մասին: «Ճանապարհի մի կողմում թուրքն է, մի կողմում հայը, նրանց կյանքին վտանգ է սպառնում»:

  • Կիսվել: