ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Դեբեդ գյուղում այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր

Դեբեդ գյուղում այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր

Դեկտեմբերի 29-ին, ժամը 13։18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Դեբեդ գյուղում խոտի դեզ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։32-ին, մարվել՝ 17։29-ին։ Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։

  • Կիսվել: