ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դաժան և ապօրինի շնամարտ՝ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (տեսանյութ)

Դաժան և ապօրինի շնամարտ՝ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, շնամարտերի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

2020թ․-ի սեպտեմբերի 6-ին «arjuk arjuk» օգտատիրոջ կողմից բաց սոցիալական հարթակում բեռնվել է ապօրինի շնամարտերի մասին վկայող տեսանյութ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, ինչպես նաև՝ անչափահաս, մանկահասակ երեխա։

Այս ապօրինի միջոցառումը, հավանաբար, տեղի է ունեցել արհամարելով նաև երկրում հայտարարված արտակարգ դրությունը։

«arjuk arjuk» օգտատերը շնամարտերի հայտնի մասնակից է, անգամ՝ «չեմպիոն»։ Վերջինս իր կողմից խնամվող կենդանիներին պահում է ինչ-որ լցակայանի տարածքում/հավանաբար Սևանի շրջակայքում/, ենթարկում դաժան վարժանքների, կազմակերպում կամ մասնակցում ապօրինի շնամարտերի, բուծում է կենդանիներին և վաճառում ձագերին՝ խուսափելով հարկերից, պատճառելով նաև վնաս պետությանը։

Ներկայացված տեսանյութը միակը չէ․

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի արխիվում պահպանվել են նաև հատուկ դաժանություն ցուցադրող տեսանյութեր, որտեղ կենդանիներից մեկը սպանում է մյուսին, սակայն տերը հրաժարվում է պարտությունն ընդունելուց։

Թերևս տեսանյութն այժմ հեռացված է նշված օգտատիրոջ էջից, սակայն այն պահպանվել է մեր արխիվում։

Նշենք, որ այս ապօրինի և դաժան շնամարտերին մասնակցություն է ունեցել նաև անչափահաս, մանկահասակ երեխա, ինչը հանդիսանում է ծանրացնող հանգամանք։

Մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: