հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Դավթաշենի կամրջից ցատկել ցանկացող քաղաքացու հետ բանակցությունները դեռ շարունակվում են

Դավթաշենի կամրջից ցատկել ցանկացող քաղաքացու հետ բանակցությունները դեռ շարունակվում են

 
Արդեն մոտ 1 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փրկարար հոգեբանը, Ճգնաժամային կառավարման ազգային կոնտրոնի օպերատիվ խումբը և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները միջին տարիքի տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այդ տղամարդը Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է, ցած նետվելով, ինքնասպանություն գործել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Որպեսզի տեղում հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, նույն վաշտի ավագ պարեկ Վազգեն Գևորգյանն ու պարեկ Արսեն Մովսիսյանը սահմանազատել են տարածքը։ 

Այս պահին այդ քաղաքացու հետ բանակցությունները շարունակվում են։

Նրա ինքնությունը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզում են։



 

  • Կիսվել: