շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 22-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։

Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին նույն թաղամասի 38-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: