հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով կդիմեն ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով կդիմեն ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոց կալանքի հարցերով է դիմում ներկայացվելու ՄԻԵԴ: Նշենք, որ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության հենց առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, իշխանության քննադատ Արմեն Գրիգորյանին։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: