կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատարանը ԵՊՀ ռեկտորին պարտավորեցրել է իր երեխաներին ալիմենտ վճարել

Դատարանը ԵՊՀ ռեկտորին պարտավորեցրել է իր երեխաներին ալիմենտ վճարել

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը լավ ու վատ լուրերով է կիսվել:

«Սկսեմ լավից:
 
Ուրեմն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/41349/02/19 գործով բավարարել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը: Ըստ դատարանի վճռի՝ Հովհաննիսյան Հովհաննեսը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել: Դա լավ է:
 
Իսկ վատն այն է, որ Հովհաննիսյան Հովհաննեսը համաձայն չէ վճռի հետ և այն բողոքարկել է վերաքննիչ դատարան: Այսինքն, վերջինիս չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը:
 
Ահա, այսպիսի լուրեր ենք ստանում datalex.am կայքից: 
 
Հետևենք իրադարձությունների զարգացմանը», - նշել է Հեքիմյանը:
 

  • Կիսվել: