երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը մերժելու  վերաբերյալ  առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: 

Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչ  միջնորդությունը բավարարվել է։

Մալաքայան եղբայրները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու մեջ:

  • Կիսվել: