չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն։

Մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով։ Կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։

  • Կիսվել: