ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր

Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը եւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել եմ Դաշտ համայնք՝ ներդրողների մասնակցությամբ տեղում քննարկելու սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր կառուցելու ծրագիրը:

Մարզպետարանը հայտնում է, որ ժամանցային ինքնատիպ համալիրի կառուցման համար առայժմ նախատեսվում է 19 հա հողատարած:

Շուրջ 3 մլն դոլար ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի ավելի քան 160 աշխատատեղ:

 

  • Կիսվել: