հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դանիան կորոնավիրուսը այլևս չի համարում վտանգավոր հիվանդություն, քանի որ պատվաստումների տոկոսը բավական բարձր է

Դանիան կորոնավիրուսը այլևս չի համարում վտանգավոր հիվանդություն, քանի որ պատվաստումների տոկոսը բավական բարձր է

Դանիայի իշխանությունները երեքշաբթի օրվանից երկրում չեղարկել են բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու նպատակով։

Ըստ դանիական իշխանությունների, երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տոկոսը բավական բարձր է, ուստի այն այլևս չի համարվում «սոցիալապես վտանգավոր» հիվանդություն։ 

Հիշեցնենք, որ նախկինում նման քայլի էին գնացել նաև Մեծ Բրիտանիայի իշխանությունները։ Այժմ աշխարհում արագ տեմպերով տարածվում է հիվանդության «օմիկրոն» տարատեսակը, որը նվազ վտանգավոր է մինչ այս հայտնի շտամմերից։

  • Կիսվել: