կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դանակահարություն՝ ճանապարհը չզիջելու պատճառով

Դանակահարություն՝ ճանապարհը չզիջելու պատճառով

Օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ:

Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են:Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները ընկնելու հետևանքով չեն: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի կիսաքանդ շինության մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 26-ամյա համաքաղաքացու միջև: Երիտասարդները հայհոյել, հարվածներ էին հասցնել իրար, այդ ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 21-ամյա համաքաղաքացուն:


Բացատրական աշխատանքի արդյունքում 26-ամյա երիտասարդը ներկայացել է Հրազդանի բաժին: Նա հայտնել է, որ մարմնական վնասվածք պատճառել է ինքը և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

րդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: