երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դանակահարություն Խաչփար գյուղում․ Մասիսի ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը (տեսանյութ)

Դանակահարություն Խաչփար գյուղում․ Մասիսի ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը (տեսանյութ)

Արարատի մարզի Խաչփար գյուղում 37-ամյա տղամարդ է դանակահարվել։ Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, օգոստոսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնից Մասիսի բաժին հաղորդել են, կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Խաչփար գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդ։

Մասիսի բաժնից օպերատիվ-խմբեր են մեկնել եւ՛ բուժհաստատություն, եւ՛ Խաչփար։ Գյուղում պարզվել է, որ 21-րդ փողոցի սկզբնամասում վեճ էր եղել, որը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Դեպքի վայրում արնանաման հետքեր են հայտնաբերվել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը։ Պարզվել է, որ վեճի ընթացքում 30-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 30-ամյա խաչփարցին ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: