երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր մանրամասներ՝ Դալարիկ գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից. կան տուժածներ

Նոր մանրամասներ՝ Դալարիկ գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, ժամը 18։34-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հանգույցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին, մարվել՝ 19։42-ին։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ:

Այրվել են գազալցակայանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ), էլ․ վահանակ, մալուխներ և երկու էլ․ շարժիչ:

Քաղաքացիներ Դ. Ե.-ն (ծնված 2002 թ.) և Մ. Ս.-ն (ծնված 1968 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

  • Կիսվել: