շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. պատգամավոր

Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. պատգամավոր

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Վանաձորում կորոնավիրուսի ահագնացող տեմպերի մասին:

Նա նշել է, որ Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում։

՛՛Կոչ եմ անում բոլորիդ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ցուցաբերե՛ք ողջամտությունը և խստորեն հետևե՛ք բոլոր ցուցումներին, պահպանե՛ք սահմանված բոլոր նորմերը։ Պետք է միասին կանխենք Վանաձորում համավարակի բռնկման բոլոր հնարավոր օջախները՛՛,-գրել է պատգամավորը։

  • Կիսվել: