երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցնցված եմ Շիրակի մարզի ավտովթարի լուրից. ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենաներն ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր. Փաշինյան

Ցնցված եմ Շիրակի մարզի ավտովթարի լուրից. ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենաներն ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարին. «Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր: 

Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը: Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են եւ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով: Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»: 

  • Կիսվել: