շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Վրաստանի արդարադատության նախարարությունը ստեղծել է հասարակական կազմակերպությունների գրանցման ռեգիստր՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պահանջով

Վրաստանի արդարադատության նախարարությունը ստեղծել է հասարակական կազմակերպությունների գրանցման ռեգիստր՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պահանջով

Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, օգոստոսի 1-ից կսկսեն գրանցվել Արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի պահանջով ստեղծված ռեգիստրում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Ինչ վերաբերում է օրենքի գործողության մեկնարկին, ապա օրենքում նշված են բոլոր ժամկետները, կարծում եմ՝ դուք դա լավ գիտեք, և օգոստոսի 1-ից այս չափանիշներին համապատասխանող կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել»,- ասել է նա։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հարուցել է Եվրամիության և ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունները։

Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին տապալել է այն:

Հունիսին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, ով ստորագրել է օրենքը նախագահի փոխարեն, ասել է, որ Արդարադատության նախարարությունը 60 օր ունի պահանջվող կանոնակարգերը պատրաստելու և կազմակերպությունների համար էլեկտրոնային պորտալ բացելու համար։

  • Կիսվել: