կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չմոռանանք պատմությունը. Սելեզնյովը` Օշականի մարտում հայ և ռուս զինվորների սխրանքների մասին

Չմոռանանք պատմությունը. Սելեզնյովը` Օշականի մարտում հայ և ռուս զինվորների սխրանքների մասին

ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հիշեցրեց, որ իրենք հուշարձանի մոտ հավաքվում են ամեն տարի` հարգանքի տուրք մատուցելու ռուս զինվորների և սպաների ու հայ կամավորների հիշատակին, որոնք իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի ազատության և անկախության համար և կարողացել պահպանել երկրի սրբությունը` Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը։

«Այսօր հայտնի իրադարձությունների ֆոնին չի կարելի մոռանալ պատմության էջերը։ Կուզեի ընդգծել, որ Ռուսաստանն անկեղծորեն հավատում է Հայաստանի հետ բարեկամությանը։ Մեր ժողովուրդներին բազմադարյա մշակութաքաղաքակրթական կապեր են կապում, ինչպես նաև հոգևոր մտերմություն։ 1827 թվականի օգոստոսի 17-ը մեկընդմիշտ գրվեց մեր ժողովուրդների պատմական տարեգրության մեջ», – ասաց Սելեզնյովը։

  • Կիսվել: