չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չի եղել տարհանում, եղել է պատսպարման գործողություն. Տավուշի մարզպետը՝ մարդկանց ինքնակազմակերպման մասին

Չի եղել տարհանում, եղել է պատսպարման գործողություն. Տավուշի մարզպետը՝ մարդկանց ինքնակազմակերպման մասին

Ցավոք սրտի, ունեցել ենք տների, ենթակառուցվածքների ավերածություններ, սակայն, բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն եղել: Այսինքն՝ չենք ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նա նշեց, որ հուլիսի 12-ից սկսած՝ անդորրը խաթարվեց, եւ, ըստ էության, վերադարձ եղավ տարիներ առաջվա ռեժիմին: Մարզպետի խոսքով՝ դա քաղաքացիական պատպանության բոլոր համակարգերի աշխատանքի ապահովումն է: Նա վստահեցրեց, որ այս օրերին քաղաքացիականպաշտպանության համակարգերն աշխատել են այդ ուղղությամբ, որպեսզի ոչ մի բնակչի որեւէ վնաս չլինի:

Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չլինելուն՝ Չոբայնյանն ասաց. ՛՛Այդ իրավիճակը պայմանավորված է եղել նախ սահմանում ՀՀ զունված ուժերի պրոֆեսիոնալ  վարքագծով, որը հնարավորություն է տվել, որպեսզի բնակիչները, քաղպաշտպանության ներկայացուցիչները ներգրավված լինեն հանգիստ պաշտպանական խնդիրներում: Նույնիսկ այս օրերին մարդկանց կենսագործունեությունը չի դադարել: Որեւէ խուճապ չի եղել, եղել է որոշակի լարվածություն,  եւ եղել է բարձր զգոնություն բոլորի կողմից՛՛:

Մարզպետը հուսով է, որ այսօրվա խաղաղությունը հաստատուն կլինի: Նա  շեց. ՛՛Այս պահին իրականացվում են ավերածությունների գնահատման աշխատանքներ բոլոր սահմանապահ գյուղերում: Տավուշի մարզում դրանք 24-ն են: Այս դեպքում գործ ունենք հատկապես Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի հետ: Գիտեք, որ երկար տարիների դադարից հետո հրթիռակոծվել է նաեւ Բերդ քաղաքը: Եղել են վնասներ նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների մասով: Գնահատումից հետո մենք ամեն ինչ կանենք, որ շուտափույթ վերականգնենք վնասները»:

Ըստ Չոբանյանի՝ մարդկանց ինքնակազմակերպման աստիճանը եղել է չափազանց բարձր մակարդակի: «Չի եղել տարհանում, եղել է պատսպարման գործողություն: Գյուղացիները գիտեն դրա մասին: Ես բնակչության բարոյահոգեբանական վիճակը կարող եմ համարել շատ բարձր, շատ մարտական: Բնականաբար, առանց խուճապի, շատ զգոն: Շատ շնորհակալ եմ սահմանապահ գյուղերի բնակիչներին այդ զգոնության համար»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: