երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չայնիի ոլորանների սկզբնամասում 60-ամյա վարորդը DAF բեռնատարով բախվել է կամրջի բետոնե և երկաթե ճաղավանդակներին, տապալել բետոնե էլեկտրասյուները

Չայնիի ոլորանների սկզբնամասում 60-ամյա վարորդը DAF բեռնատարով բախվել է կամրջի բետոնե և երկաթե ճաղավանդակներին, տապալել բետոնե էլեկտրասյուները

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Գ-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Իջևան-Երևան ավտոճանապարհի 130 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Չայնիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե և երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա տապալել բետոնե էլեկտրասյուները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանն  ու Վարդան Վարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

  • Կիսվել: