կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է իր առջև հայտնված կովին, ապա բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է իր առջև հայտնված կովին, ապա բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Թաթուլ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.9 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել է ճանապարհի մեջտեղում հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատկակիցները և ըստ հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության  Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրաանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Հարվածի հետևանքով խոշոր եղջերավոր անասունը սատկել է: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, ապա ճանապարհից հեռացրել երկաթե արգելապատնեշը: 

Պարեկային ծառայությունը պարզում է խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը: 

  • Կիսվել: