ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չարենցավանում՝ ժողովրդին հայտնի «Սերվիսի խաչմերուկում», Volkswagen-ը հայտնվել է ձորակում, կա վիրավոր

Չարենցավանում՝ ժողովրդին հայտնի «Սերվիսի խաչմերուկում», Volkswagen-ը հայտնվել է ձորակում, կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վահան Ս-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Սերվիսի խաչմերուկում» դուրս է եկել երթեևեկելի գոտուց և ընկել ճամփեզրին առկա ձորակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Չարենցավան ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: